Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Զոհվածի մոր հաշվին «հեր ու տղա» հարաբերություններ կարգավորելը սրիկայություն է

Զոհվածի մոր հաշվին «հեր ու տղա» հարաբերություններ կարգավորելը սրիկայություն է
21.05.2023 | 21:30

Աշոտ Փաշինյանն ավելի երջանիկ չի դառնալու իր հոր անբարո վարքագիծը կրկնօրինակելու, պիղծ քարոզչական մանիպուլյացիաներին ծառայելու, իր զոհված տարեկցի մորն անարգելու, սարքած գործով «զոհ» ներկայանալու, անբարո ֆեյքերի սրտակեր դառնալու շնորհիվ։

Դժբախտն ուրիշի դժբախտությամբ երջանիկ դառնալ չի կարող։

Դժբախտի երջանկանալու միակ ճանապարհը ուրիշների հանդեպ արդար և բարի վարվելակերպն է։

Ինչքա՜ն հիվանդագին պիտի լինեն հարաբերությունները, որ կյանքում առաջին անգամ «… 100 %» շապիկով ներկայանա սեփականան հոր հանդեպ կոմպլեքսները հաղթահարող երիտասարդը։

ՈՒ չասեք, թե ընտանեկան հարցեր են։ Եթե ընտանեկան են, ապա ուրիշների ընտանիքների հաշվին դրանք չեն կարգավորվում։

Նիկոլի պատճառով զոհվածի մոր հաշվին «հեր ու տղա» հարաբերություններ կարգավորելը սրիկայություն է, որի արդյունքում դուք ոչ թե իրար սիրում եք, այլ օգտագործում։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հ. Գ. Մայրե՛ր, սիրեք ձեր երեխաներին, որ մեծանալուց նրանք Նիկոլ և Աշոտ չդառնան։

Ժողովուրդս դժբախտ է դառնում սրանց խեղված մանկության պատճառով։

Դիտվել է՝ 5966

Մեկնաբանություններ